Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Թող փնտրեն Կոմիտասի հատորների մեջ»

«Թող փնտրեն Կոմիտասի հատորների մեջ»
10.04.2015 | 00:09

«Հարսանիքին երգեք հայկական հարսանեկան երգեր, որոնցից 108-ը փրկել է Կոմիտասը». այսպես էր վերնագրված «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ հետ օրեր առաջ «Իրատեսում» տպագրված հարցազրույցը: Իսկ ինչպե՞ս գտնենք այդ 108 երգերը՝ հետաքրքրվել էր ընթերցողներից մեկը:
«Թող փնտրեն Կոմիտասի հատորների մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Սեդրակ Երկանյանը: Նկատեցի, սակայն, որ հատորներ թերթելը մասնագիտական մոտեցում է: Ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի և մեղեդիների զգալի մասն անծանոթ է, համերգային երեկոների ոչ բոլորն են հաճախում, հեռուստատեսությամբ դրանք չեն պրոպագանդվում:
«Հայտնի ճշմարտություն կա` փնտրողը կգտնի: Ի դեպ, մեր երգացանկում առկա է հարսանեկան բազմաթիվ երգերից բաղկացած երկու հսկայածավալ կոմպոզիցիա, որ ժամանակին ինքս եմ մշակել: Մի քանի անգամ ներկայացրել ենք մեր հանդիսատեսին,- ասաց Սեդրակ Երկանյանն ու խորհուրդ տվեց հույսը չդնել հեռուստաալիքների վրա։- Ապարդյուն կլինի, քանզի նրանք նման արժեքներով չեն «ծանրաբեռնում» իրենց պահուստները»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ